Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական ֆորումում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է քննարկել բարձր տեխնոլոգիաների զարգացումը Ղազախստանի և Հայաստանի գործընկերների հետ, բայց ոչ՝ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի որոշ մարդիկ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան». «Դե, տեղափոխվել են, և, ի սեր Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։ Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի համար։
«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք նրանց համար»,- պարզաբանել է Պուտինը։