«ԱՄՆ-ն կշարունակի բարեփոխումների գործընթացում աջակցել Վրաստանին և օգնել՝ ամրապնդելու դիրքերը եվրաատլանտյան ինտեգրման հարցում». այս մասին ասված է Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ուղղված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակում։
«Միացյալ Նահանգները կշարունակի ամուր աջակցություն տրամադրել վրաց ժողովրդին՝ բարեփոխումների գործընթացում, և ամրապնդել երկրի դիրքերը եվրատլանտյան համայնքում»,- նշված է նամակում։
Բայդենից բացի՝ Ղարիբաշվիլիին Անկախության օրվա առթիվ շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը։