Միջազգային

Թեհրանն առաջարկում է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին՝ բանակցությունների համար

Թեհրանն առաջարկում է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններին՝ բանակցությունների համար

Պաշտոնական Թեհրանն առաջարկում է Իրանը դիտարկել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ։ Այս մասին հինգշաբթի օրը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։

«Մենք կողմ ենք կոնֆլիկտի քաղաքական լուծմանն ու բանակցություններին: Անցյալ շաբաթ ես Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին հայտնեցի, որ Իրանը պատրաստ է հարթակ դառնալ երկու կողմերի համար»,- իրանցի նախարարի խոսքերն է մեջբերել Fars գործակալությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական