Միջազգային

«Հայաստանում կան ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ». Լավրով

«Հայաստանում կան ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ». Լավրով

Հայաստանում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում կան ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նման լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Մենք այս երկրների հետ այդ խնդիրները քննարկում ենք երկկողմ հիմունքներով և ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր է կնքել կամ նախատեսում է կնքել ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ։ Փաստաթղթերը ներառում են փոխադարձ տեղեկացում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում։

«Այդ հուշագրերը ենթադրում են փոխայցելություններ և ծանոթացում լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում ոչ մի երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն»,- նշել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական