Միջազգային

Թուրքիան բացառել է առանց իր պահանջների կատարման Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Թուրքիան բացառել է առանց իր պահանջների կատարման Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը չի շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի պահանջները չեն կատարվել։ Այս մասին Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների հետ բանակցությունների արդյունքներով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«ՆԱՏՕ-ն անվտանգության դաշինք է, ուստի այս դաշինքի առաջնահերթ խնդիրն այն է, որ անվտանգության մտահոգությունները հավասարապես և արդարացիորեն փարատվեն դաշինքի բոլոր անդամների համար։ Մենք ցանկանում ենք, որ կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն ահաբեկչական կազմակերպությունների դեմ։ Եթե այն պահանջները, որոնք նշել ենք, չկատարվեն, ապա գործընթացը չի կարող շարունակվել»,- ասել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական