Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգի Աբադան նավահանգստային քաղաքում 10 հարկանի շենք է փլուզվել, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Նահանգապետ Իհսան Աբասիփուրը հայտարարել է, որ ևս 37 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Բարձրահարկ բիզնես կենտրոնի փլուզման վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Խուզեստանի նահանգային դատախազը հայտնել է, որ դեպքի առիթով ձերբակալվել է 10 մարդ, այդ թվում՝ Աբադանի ներկա և երկու նախկին քաղաքապետները, ինչպես նաև նրանք, ովքեր հավանություն են տվել և վերահսկել բիզնես կենտրոնի շինարարությունը։