Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր ԿԺԴՀ-ի հարցով փակ նիստ կգումարի

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր ԿԺԴՀ-ի հարցով փակ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 26-ին ԿԺԴՀ-ին նվիրված փակ նիստ կգումարի: Այդ մասին ասված Է համաշխարհային կազմակերպության՝ մայիսի 25-ին տարածված ծրագրում:

ԿԺԴՀ-ն նախօրյակին կատարել Է երեք հրթիռային փորձարկումներ: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցչին, սպասվում Է քվեարկություն ամերիկյան բանաձևի նախագծի շուրջ, որը նախատեսում Է Փենյանի դեմ պատժամիջոցների խստացում:

Ըստ Սեուլի տեղեկատվության՝ մայիսի 25-ին ԿԺԴՀ-ն կատարել Է երեք բալիստիկ հրթիռների արձակում: Հարավկորեացի զինվորականների գնահատումներով՝ դրանցից մեկը եղել Է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ:

Ըստ որում, փոքր հեռահարության հրթիռներից մեկի արձակումը, հավանաբար, ավարտվել Է անհաջողությամբ:

Ի պատասխան Փենյանի փորձարկումների՝ կատարվել են հարավկորեական և ամերիկյան երկու հրթիռների արձակումներ Ճապոնական ծովի կողմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական