Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ չհանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից։ Իսրայելի կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի օրը տարածել է նրա գրասենյակը։
«Սա նախագահ Բայդենի ճիշտ, բարոյական և արդարացված որոշումն է, որի մասին նա ասաց ինձ մեր վերջին զրույցում, և ես շնորհակալություն հայտնեցի նրան դրա համար», - ասել է Իսրայելի վարչապետը։
Բենեթը նշել է, որ Իսրայելը «վերջին ամիսներին հստակորեն ներկայացրել է իր դիրքորոշումն այս հարցում»։ Նրա խոսքով՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամենամեծ ահաբեկչական խմբավորումն է աշխարհում, որը «ներգրավված է արյունալի ահաբեկչական հարձակումների կազմակերպման, իրականացման և Մերձավոր Արևելքում կայունությունը խարխլելու մեջ»։