Միջազգային

Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնում

Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրները փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրել են Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում: Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։

Քվեարկությունը տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ժամանակ, որը ընթանում է այս օրերին՝ Ժնևում։ Թեդրոս Գեբրեյեսուսը միակ թեկնածուն էր։

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի պատվիրակները քվեարկության արդյունքների հրապարակումը ողջունել են ծափերով։ Ըստ մամուլի՝ ԱՀԿ ներկայիս ղեկավարը հավաքել է 160 ձայնից 155-ը, սակայն Տիգրայի հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման պատճառով չի ստացել հայրենի Եթովպիայի աջակցությունը։

Պաշտոնավարման նոր ժամկետը կսկսվի օգոստոսի 16-ին։ Կանոնների համաձայն՝ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կարող է վերընտրվել միայն մեկ անգամ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական