ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ կայցելի հատուկ գործողության ընթացքում վիրավորումներ ստացած ռուս զինվորականներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է. «Նախագահը Մոսկվայի զինվորական հոսպիտալներից մեկում կայցելի հատուկ գործողության ընթացքում վիրավորված մեր զինծառայողներին։ Նա կայցելի, կխոսի»։
Նա պարզաբանել է, որ ՌԴ ղեկավարը մշտապես հետաքրքրված է և վերահսկում է հատուկ գործողության ընթացքում վիրավորների պահման պայմանները։ Այս անգամ նախագահի գրաֆիկը թույլ է տվել նրան անձամբ հանդիպել ռուս զինվորականների հետ։