Միջազգային

Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ շրջափակելով Լիսիչանսկն ու Սևերոդոնեցկը

Ռուսական բանակը առաջ է շարժվում՝ շրջափակելով Լիսիչանսկն ու Սևերոդոնեցկը

Ռուսական բանակը շարունակում է առաջ գնալ Լիսիչանսկի ու Սևերնոդոնեցկի ուղղությամբ։ Լուգանսկի մարզում Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչ Սերխի Գայդայը իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ ինտենսիվ հրետակոծությունների պատճառով զոհերի և ավերածությունների մասին տեղեկությունները միշտ չէ, որ ժամանակին են հասնում։

Ըստ Գայդայի՝ այժմ ռուսական բանակը հարձակողական օպերացիա է անցկացնում Լիսիչանսկայայի և Սևերոդոնեցկի շրջափակման համար։ Ե՛վ քաղաքները, և՛ շրջակայքի մյուս բնակավայրերը, ըստ Գայդայի, անդադար հրետակոծվում են հրետանու կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական