Միջազգային

Արևմուտքը աշխատում է ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ. Շոյգու

Արևմուտքը աշխատում է ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ. Շոյգու

Արևմուտքը նպատակաուղղված աշխատում է ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ կազմակերպության պաշտպանության նախարարության ղեկավարների խորհրդի առցանց հանդիպման ժամանակ։

«Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ. Այս ամենը պահանջում է համերաշխություն, գործողությունների ավելի ակտիվ ու հստակ համակարգում։ Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի դաշնակիցներին միավորման համար»,- ընգդծել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Անհրաժեշտ է կատարելագործել ՀԱՊԿ հավաքական ուժերը, կազմակերպության ներսում որոշումների կայացման մեխանիզմները, ընդգծել է Շոյգուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական