Մեծ Բրիտանիան մտադիր չէ ռազմանավեր ուղարկել Սև ծով՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության կառավարության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը հայտնել էր, թե տեղյակ չէ նման ծրագրերի առկայության մասին։