Առողջապահության անվտանգության բրիտանական գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ կապիկի ջրծաղիկի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 56-ի՝ ավելանալով 36 նոր դեպքով: Գործակալության զեկույցում ասվում է, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդկանց սերտ շփման կամ կապիկի ջրծաղիկով հիվանդի հագուստի, անկողնային և այլ պարագաների միջոցով:
Միացյալ Թագավորության Առողջապահության Անվտանգության Գործակալությունը խորհուրդ է տալիս այն մարդկանց, ովքեր, ենթադրաբար, շփվել են վարակված անձի հետ, ինքնամեկուսացվել տանը՝ մինչև 21 օր:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը հայտնել է, որ մայիսի 15-23-ը ԵՄ անդամ 8 երկրներում վիրուս է հայտնաբերվել 85 մարդու մոտ։