Միջազգային

Իրանի նախագահը խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության համար

Իրանի նախագահը խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի սպանության համար

Երկուշաբթի օրը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները վրեժխնդիր կլինեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) սպա Հասան Սայադ Խոդայի սպանության համար։ 

Մայիսի 22-ին անհայտ անձինք կրակել են Խոդայի մեքենայի վրա, ով մեքենայով գնում էր Թեհրանի արևելյան արվարձաններից մեկում գտնվող իր տուն։ Հարձակմանը մասնակցել է մոտոցիկլետով երկու մարդ, որոնք հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական