Միջազգային

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի կայսրը հանդիպել են Տոկիոյում

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի կայսրը հանդիպել են Տոկիոյում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ։ Հանդիպումը կայացել է Տոկիոյի Կայսերական պալատում, որտեղ Սպիտակ տան ղեկավարը ժամանել է 2021-ի հունվարին իշխանության գալուց ի վեր իր առաջին ասիական շրջագայության շրջանակներում Հարավային Կորեա կատարած այցից հետո։ Բանակցությունները տևել են կես ժամ։

Հանդիպման նպատակն էր «ամերիկյան ժողովրդի անունից ողջույններ փոխանցել և ընդգծել Ճապոնիա-ԱՄՆ հարաբերությունների ամրությունը», - ասվում է Սպիտակ տանը:

Նարուհիտոն, ով գահը է բարձրացել 2019 թվականի մայիսին, նախկինում հյուրընկալել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական