Միջազգային

Փախստականների թիվն աշխարհում առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ

Փախստականների թիվն աշխարհում առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը. ՄԱԿ

Փախստականների և ներքին տեղահանվածների թիվը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները մարդու իրավունքների ոտնահարման և բռնության պատճառով, ռեկորդային է. այն առաջին անգամ գերազանցել է 100 միլիոնը: Նման տվյալներ է երկուշաբթի օրը՝ մայիսի 23-ին, Ժնևում հրապարակել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

«Հարյուր միլիոնը սթափեցնող և մտահոգիչ թիվ է»․ ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին. «Սա պետք է արթնացման կոչ լինի՝ լուծել և կանխել կործանարար հակամարտությունները, դադարեցնել հալածանքները և լուծել այն հիմնական պատճառները, որոնք անմեղ մարդկանց դրդում են փախուստի»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական