Միջազգային

Շոտլանդիայում ուզում են գենդերային չեզոք դպրոցական համազգեստ ներդնել

Շոտլանդիայում ուզում են գենդերային չեզոք դպրոցական համազգեստ ներդնել

Նիկոլա Սթերջենի կոալիցիոն կառավարությունը սկսել է դպրոցական համազգեստի քաղաքականության բարեփոխման առաջարկի դիտարկումը: Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ գենդերային չեզոք համազգեստը ներդնումը կվերացնի «ավելորդ կանոնները, այն բանի վերաբերյալ, թե ինչ պետք է հագնի յուրաքանչյուր սեռ», գրում է Daily Mail-ը։

Պաշտոնյաների կարծիքով՝ ընդհանուր դպրոցական համազգեստը կօգնի հավասարեցնել տղաների և աղջիկների հագուստի համար ծախսերը, ինչպես նաև թույլ կտա ծնողներին դպրոցի կանոններին համապատասխանող էժան հագուստ ընտրել՝ առանց դրա համար թանկարժեք մասնագիտացված խանութներում վճարելու անհրաժեշտության:

«Բարեփոխումը պետք է նպաստի հավասարության, ներառյալ կրոնին և համոզմունքներին, հաշմանդամությանը, սեռին և գենդերին վերաբերող կոնկրետ խնդիրների ճանաչմանը»,- ասվում է օրենսդրական նախաձեռնության տեքստում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական