Միջազգային

Ֆրանսիայի նոր կառավարության կազմը հայտնի կդառնա մայիսի 20-ին

Ֆրանսիայի նոր կառավարության կազմը հայտնի կդառնա մայիսի 20-ին

Ֆրանսիայի նախարարների նոր խորհրդի կազմը կհրապարակվի ուրբաթ օրը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ Ելիսեյան պալատին հղում անելով։ Զեկույցում նշվում է, որ նոր նախարարների անունները կհայտարարվեն ուրբաթ կեսօրին, իսկ նախարարների կաբինետի առաջին նիստը կկայանա երկուշաբթի։

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել Էլիզաբեթ Բորնին, ով նախկինում զբաղեցրել է աշխատանքի նախարարի պաշտոնը։ Նա դարձավ հանրապետության պատմության մեջ երկրորդ ֆրանսուհին՝ նշանակված կառավարության ղեկավարի պաշտոնում։

Բորնը փոխարինել է Ժան Կաստեքսին, ով հրաժարական է տվել Մակրոնի երկրորդ ժամկետի պաշտոնական մեկնարկից մի քանի օր անց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական