Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական առաջին համաժողովին կմասնակցի մոտ 1,7 հազար մարդ՝ 15 պետություններից։ Այդ մասին ուրբաթ օրը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի կառավարության փոխնախագահ Արզիբեկ Կոժոշևը։ Նրա խոսքով, մինչ օրս հայտնի է, որ Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի տասը պետությունների ներկայացուցիչներ պաշտոնապես ծանուցել են կազմակերպիչներին՝ միջոցառմանը իրենց մասնակցության մասին։
Բացի այդ՝ համաժողովին ներկայացված կլինեն բոլոր այն երկրները, որոնք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում են։ Դրանք են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Բարձրաստիճան հյուրերի ցանկում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Մայիսի 26-ին Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի կունենա Եվրասիական տնտեսական համաժողովը։ Միջոցառման մասնակիցները կքննարկեն գլոբալ փոփոխությունների դարաշրջանում եվրասիական ինտեգրման ռազմավարական զարգացման հեռանկարները։