ՆԱՏՕ-ն մարտական պատրաստականության բարձր աստիճանի է բերել 42 000 զինծառայող, 120 ինքնաթիռ և 20 նավ: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Թոդ Ուոլթերսը:
«Այժմ ունենք ավելի քան 42 000 մարդ և 120 ինքնաթիռ՝ մարտական պատրաստվածության բարձր աստիճանի վիճակում, մարտական պատրաստվածության ռեժիմում են գտնվում նաև ավելի քան 20 նավ։ ՆԱՏՕ-ն մտադիր է համապարփակ զսպման հայեցակարգ կիրառել, այդ թվում՝ Բալթիկայում և Սև ծովի շրջանում»,- ասել է նա: