Մայիսի 16-ին ուկրաինացի զինվորականները սկսեցին լքել «Ազովստալ» գործարանի տարածքը, որը մնում էր Մարիուպոլի դիմադրության վերջին կենտրոնը։ Ազովում ասացին, որ կատարում են Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հրահանգը, Ուկրաինայի գլխավոր շտաբն էլ, իր հերթին, ասել էր, որ նրանց կվերադարձնեն «փոխանակման ընթացակարգով»։ Ռուսաստանում ոչինչ չեն խոսում փոխանակման մասին, և, ավելին, դա անվանեցին «հանձնում»՝ Պետդումային կոչ անելով դատել հանձնված զինվորներին։
Թե քանի մարդ է մնացել «Ազովստալ»-ի տարածքում, հայտնի չէ։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) վերջին զեկույցում գրել է, որ «Ազովստալ»-ի հրետակոծությունը շարունակվում է, ինչը կարող է ցույց տալ, որ ուկրաինական բանակի մի մասը կարող է շարունակել տեղակայված մնալ գործարանի տարածքում: