Միջազգային

«Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից». Էրդողան

«Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ խզել հարաբերությունները ո՛չ Վլադիմիր Պուտինի, ո՛չ Վլադիմիր Զելենսկու հետ, և շարունակելու է «հեռախոսային դիվանագիտությունը» երկու կողմերի հետ։

«Ես մտադրություն չունեմ խզելու հարաբերությունները ո՛չ Պուտինի, ո՛չ պարոն Զելենսկու հետ։ Ես շարունակում եմ հեռախոսային դիվանագիտությունը նրանց հետ։ Մենք մեր հատուկ ներկայացուցչին ուղարկել է և՛ Մոսկվա, և՛ Կիև։ Մենք շարունակելու ենք մեր քաղաքականությունը, նոր համաշխարհային պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է Էրդողանը։

Նախագահը նաև ասել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից, ռուսական գազից. «սա ռազմավարական խնդիր է»։ «Մենք կապեր ունենք երկու կողմերի հետ: Մենք Ռուսաստանի հետ Աղկույու ԱԷԿ-ի նախագիծն ենք իրականացնում։ Հաջորդ տարի այս նախագիծը կավարտենք ու կբացենք։ Սա շատ լուրջ աղբյուր է մեզ համար։ Մեր սպառած գազի 50%-ը մենք ստանում ենք Ռուսաստանից։ Սա մեզ համար ռազմավարական խնդիր է, ռազմավարական հարաբերություններ։ Մենք չենք կարող հրաժարվել դրանցից»,- ասել է Էրդողանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական