Թուրքիայի իշխանությունները կարող են վերանայել իրենց դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, եթե նրանք կատարեն հինգ հիմնական պայմաններ։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Türkiye թերթը՝ նշելով, որ հաջորդ երկուշաբթի Անկարա ժամանելու մտադրություն ունեցող շվեդ և ֆինն դիվանագետների համար «սկանդինավյան գործ» է պատրաստվել, որը ներկայացնում է Թուրքիայի դիրքորոշումը և նրա պահանջները։
Սպասվում է, որ դիվանագետներին կընդունի Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը, ով նույնպես կզեկուցի Անկարայի պահանջների մասին։ Մասնավորապես, Թուրքիայի իշխանությունները պնդում են ահաբեկչական կառույց ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), արտահաձնել Թուրքիայում արգելված FETO կազմակերպության անդամներին, ահաբեկչական ճանաչել Սիրիայի ազգային ինքնապաշտպանական ջոկատները (SNS), որոնք, ըստ Անկարայի, PKK-ի հետ փոխկապակցված են, դադարեցնել աջակցությունը Ֆեթուլլահիստական կազմակերպության (FETO) ներկայացուցիչներին, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականին հեղաշրջման նախապատրաստման մեջ, Թուրքիայում ահաբեկիչների հետ կապ ունեցող կառույցների հետ կապված բոլոր կազմակերպությունների փակումը և համապատասխան երաշխիքների տրամադրումը։