ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին պաշտոնապես ներկայացրել են իրենց երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումները։ Հայտադիմումների ներկայացումը առցանց հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
Դաշինքի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Շվեդիայից և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու դիմումների ներկայացումը և երաշխավորում է դրա համար անհրաժեշտ հարցերի շուտափույթ լուծումը։ Ստոլտենբերգի խոսքով՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դեպքում դաշինքը կհարմարեցնի իր անվտանգության համակարգը բալթյան երկրներում։