Միջազգային

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայից եգիպտացորենի և ցորենի արտահանման ուղիները

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուկրաինայից եգիպտացորենի և ցորենի արտահանման ուղիները

CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինայից ցորենի և եգիպտացորենի արտահանման տարբերակները։ Վաշինգտոնն ուսումնասիրում է սննդամթերքի ծովային, օդային և երկաթուղային անվտանգ փոխադրման տարբերակներ, որոնք քննարկվում են Ռուսաստանի հավանությամբ և առանց դրա: Այս հարցում առանցքային խաղացողներից մեկը Թուրքիան է, որը ներգրավված է Ռուսաստանի հետ բանակցություններում։

Նշվում է, որ սույն խնդիրը դառնալու է ՄԱԿ-ի կենտրոնակայանում ԱՄՆ-ի նախաձեռնած պարենային անվտանգության հարցերով համաժողովի քննարկման հիմնական թեման։ Այս ֆորումը կանցկացվի մայիսին՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահության շրջանակներում։ Դրան մասնակցելու համար Նյու Յորք է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, սպասվում են Թուրքիայի, Պակիստանի և այլ երկրների արտգործնախարարների ներկայությունը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական