Միջազգային

Պուտինն անձամբ է ղեկավարում ռազմական գործողությունները՝ բրիգադի մակարդակով. The Guardian

Պուտինն անձամբ է ղեկավարում ռազմական գործողությունները՝ բրիգադի մակարդակով. The Guardian

Բրիտանական երկու ազդեցիկ թերթ հոդվածներ են հրապարակել Վլադիմիր Պուտինի՝ պատերազմի անմիջական կառավարման մեջ ներգրավվածության վերաբերյալ։ Երկուսն էլ մեջբերում են արևմտյան հետախուզության և ռազմական փորձագետների եզրակացությունները:

Ըստ The Guardian-ի՝ Ռուսաստանի նախագահը անձամբ է ներգրավված պատերազմի վարման գործընթացում և ընդունում է օպերատիվ ու մարտավարական որոշումներ։ Պուտինն ամենօրյա ռեժիմով օգնում է որոշել ուժերի տեղաշարժը Դոնբասում։

The Times-ը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, չնայած հրամանատարությունից հեռացված լինելու մասին լուրերին, շարունակում է ռազմական գործողությունների վերաբերյալ որոշումներ կայացնել։

«Մենք կարծում ենք, որ Պուտինն ու Գերասիմովը ներգրավված են մարտավարական որոշումների կայացման մեջ այն մակարդակում, որը, սովորաբար, սպասվում է գնդապետից կամ բրիգադի գեներալից»,- մեջբերում են թերթերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական