Միջազգային

Նոր սանկցիաներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ

Նոր սանկցիաներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ

Նոր Զելանդիայի կառավարությունը նոր սանկցիաներ է սամանել բելառուսական մի շարք ձեռնարկությունների և 23 ֆիզիկական աձանց, այդ թվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտարարել է Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Նանաիյա Մահութան։

Նա մասնավորապես ասել է, որ բելառուսցի զինվորականները ոտնձգություններ են կատարում Ուկրաինայի ինքնիշխանության հանդեպ, բացի այդ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գիտությամբ այդ երկրի տարածքն օգտագործվել է հարձակումների համար։

Նոր Զելանդիան, ըստ նախարար Մահութայի, դատապարտում է բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ռուսաստանին և կոչ է անում Բելառուսին անհապաղ կերպով հրաժարվել Ռուսաստանին աջակցելուց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական