Միջազգային

ՀԱՊԿ ղեկավարները վերահաստատել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը

ՀԱՊԿ ղեկավարները վերահաստատել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը

Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, թե ՀԱՊԿ երկրների ղեկավարները կարևոր են համարում մայրցամաքում լարվածության թուլացումը, հաստատում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու իրենց պատրաստակամությունը։

Ըստ հայտարարության. «Գիտակցելով Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեր պատասխանատվությունը՝ մենք ընդգծում ենք մայրցամաքում լարվածության նվազեցման կարևորությունը և հաստատում ենք մեր պատրաստակամությունը գործնական համագործակցություն հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական