Միջազգային

«Արևմտյան պատժամիջոցներին ՀԱՊԿ-ը պետք է դիմակայի միասնաբար». Լուկաշենկո

«Արևմտյան պատժամիջոցներին ՀԱՊԿ-ը պետք է դիմակայի միասնաբար». Լուկաշենկո

Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների նիստը։ Գագաթնաժողովը տեղի է ունենում ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ։ Գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել է, որ Արևմուտքի «դժոխային» պատժամիջոցներից կարելի էր խուսափել, եթե ՀԱՊԿ երկրները միասնական ճակատով դուրս գային նրանց դեմ։ Լուկաշենկոն նաև առաջարկել է Չինաստանի փորձը օգտագործել՝ ՀԱՊԿ անդամ երկրների ինֆորմացիոն անվտանգության կազմակերպման համար։ 

Նշենք, որ գագաթնաժողովի ավարտին ՀԱՊԿ ղեկավարները համատեղ հայտարարություն կընդունեն ռազմական համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ղազախստանում խաղաղապահ գործողության արդյունքները։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական