Լեհաստանին անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ Եվրամիությունից՝ Ուկրաինայից փախստականներին օգնելու համար, քանի որ այդ նպատակների համար նրա սեփական միջոցներն արդեն սպառվել են 95%-ով։ Այս մասին երկուշաբթի օրը PAP գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի փախստականների հարցերով կառավարության ներկայացուցիչ, ներքին գործերի փոխնախարար Պավլո Շեֆերնակերը։ Շեֆերնակերի խոսքով՝ ուկրաինացի փախստականներին լրացուցիչ միջոցներ հատկացնելու համար ԵՄ-ն պետք է ստեղծի հատուկ հիմնադրամ, որի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի ԵՄ առանձին գագաթնաժողովը։