Միջազգային

Սաակաշվիլիի փաստաբանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Սաակաշվիլիի փաստաբանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման

Վրացական դատարանը երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նախկին փաստաբան Նիկա Գվարամիային դատապարտել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ կապված գործերով, որի ղեկավարն է վերջինս եղել 2012-19թթ.: Դատախազությունը նրան մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հեռուստաընկերության օրինական շահերի դեմ ուղղված գործողությունների և միջոցները վատնելու մեջ։

Հետաքննության տվյալներով՝ Գվարամիայի գործողությունների պատճառով «Ռուսթավի-2» ընկերությունը կորցրել է ավելի քան վեց միլիոն լարի։ 2015 թվականին նա պայմանագիր է կնքել «Ինտերմեդիա պլյուսի» հետ, որը ստացել է «Ռուսթավի 2»-ին պատկանող ալիքներում գովազդ տեղադրելու նախապատվության իրավունք, ինչը հանգեցրել է կորուստների։ Բացի այդ, 2016 թվականին «Ինտերմեդիա Պլյուսը» Թբիլիսիում գնել է 240 քմ մակերեսով երկու բնակարան, որոնք Գվարամիան հետագայում վերցրել և վաճառել է։

2019 թվականի հուլիսի 18-ին Գվարամիան աշխատանքից ազատվել է «Ռուսթավի-2»-ի նոր սեփականատեր Կիբար Խալվաշիի կողմից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական