Լիբանանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, այժմ ընթանում է ձայների հաշվարկը։ Քվեարկության պաշտոնական արդյունքները կհրապարակի ՆԳ նախարար Բասամ Մավլավին՝ մամուլի ասուլիսում։
Ընտրատեղամասերի շրջակայքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել՝ զրահատեխնիկայի ներգրավմամբ։ Օրենսդիր մարմնում 128 տեղի համար պայքարում է 718 թեկնածու։
Ընտրացուցակներում ընդգրկվել է երկրի՝ 21 տարեկանից բարձր 3,7 մլն քաղաքացի։ Բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչները կանցնեն խորհրդարան, քանի որ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով։