Միջազգային

ԱՄԷ-ի նոր նախագահը և Մակրոնը բանակցություններ են վարել Աբու Դաբիում

ԱՄԷ-ի նոր նախագահը և Մակրոնը բանակցություններ են վարել Աբու Դաբիում

ԱՄԷ-ի նոր նախագահ, շեյխ Մոհամմեդ իբն Զայեդ ալ-Նահյանը կիրակի հանդիպել է  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, մինչ համաշխարհային առաջնորդները Աբու Դաբի են մեկնում՝ հարգանքի տուրք մատուցելու Արաբական Միացյալ Էմիրությունների՝ կյանքից հեռացած նախագահին, գրում է Agence France Presse-ը:

Մակրոնը ցավակացություն է հայտնել շեյխ Մոհամմեդին՝ վերջինիս խորթ եղբոր՝ շեյխ Խալիֆայի մահվան առնչությամբ, որը կյանքից հեռացել է ուրբաթ՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

  Ակնկալվում է, որ կիրակի և երկուշաբթի Աբու Դաբի կժամանեն նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը:

Շեյխ Մոհամմեդը, որը գործնականում երկար ժամանակ եղել ԱՄԷ-ի ղեկավարը շեյխ Խալիֆայի հիվանդության ընթացքում, երկրի 7 էմիրությունների ղեկավարների միաձայն քվեարկությամբ շաբաթ ընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական