Հնդկաստանի կենտրոնում 3 ոստիկաններ սպանվել են որսագողերի կողմից, շաբաթ օրը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ որսագողերը կրակ են բացել այն բանից հետո, երբ, ոստիկաններին հանդիպելով, հրաժարվել են հանձնվել, հայտնում է Reuters-ը։
Փոխհրաձգության ժամանակ մի որսագող է սպանվել, ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ռաջիեւ Կումար Միշրան՝ խոսելով Մադհյա Պրադեշ նահանգի անտառային տարածքում տեղի ունեցած միջադեպի մասին: Ոստիկանները մոտակայքում հայտնաբերել են եղնիկի եւ սիրամարգի դիակներ։
Սիրամարգը Հնդկաստանի ազգային թռչունն է ու պահպանվող տեսակ, եւ նրա որսը պատժվում է մինչեւ յոթ տարվա ազատազրկմամբ։