Միջազգային

ԱՄՆ-ում զանգվածային սպանություն է տեղի ունեցել՝ ռասայական ատելության հողի վրա. 10 մարդ է մահացել

ԱՄՆ-ում զանգվածային սպանություն է տեղի ունեցել՝ ռասայական ատելության հողի վրա. 10 մարդ է մահացել

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքում շաբաթ հրաձգություն է տեղի ունեցել ռասայական ատելության հողի վրա, ինչի հետեւանքով տաս մարդ է մահացել, հայտնում է CNN-ը:

Կասկածյալը մարտավարական հանդերձանքով է եղել եւ ուղիղ միացմամբ ցուցադրել է հարձակման ընթացքը, ինչպես տեղեկացրել են իրավամահ մարմինների ներկայացուցիչները:

  
Հրաձգությունը տեղի է ունեցել շաբաթ կեսօրին Tops Friendly Markets խանութում: Կասկածյալն արդեն կալանքի տակ է գտնվում: Նա 18-ամյա Փեյթոն Գենդրոնն է: Նա իրեն մեղավոր չի ճանաչել առաջին աստիճանի սպանության մեղադրանքով:

Հարձակման հետեւանքով 13 մարդ հրազենային վիրավորում է ստացել, նրանցից 10-ը՝ մահացու: Հարձակման ենթարկվողներից11-ն աֆրոամերիկացիներ են եղել, երկուսը՝ սպիտակամորթներ:

ԱՄՆ արդարատադության նախարարությունը զանգվածային սպանությունը դիտարկում է որպես «հանցագործություն ատելութան հողի վրա եւ ռասայական բնույթի բռնություն»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական