Միջազգային

Եթե ԵՄ-ն նավթի էմբարգո չսահմանի, Պուտինը կկարողանա տոնել. Ուկրաինայի ԱԳ նախարար

Եթե ԵՄ-ն նավթի էմբարգո չսահմանի, Պուտինը կկարողանա տոնել. Ուկրաինայի ԱԳ նախարար

Հունգարիան դեմ է ռուսական նավթի ներկրման նկատմամբ էմբարգոյի սահմանմանը, ինչը կարող է լինել առաջին դեպքը, երբ փլուզվում է եվրոպական միասնությունը։ Այս մասին G7-ի հանդիպումից հետո հայտարարել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան: 

«Մենք բոլորս սպասում ենք եվրոպական դրամայի ավարտին` պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ներդրմամբ: Ես հավատում եմ, որ եթե այս փաթեթում նավթի էմբարգո չլինի, Պուտինը կկարողանա տոնել, քանի որ սա առաջին անգամն է, որ եվրոպական միասնությունը կկործանվի մեկ երկրի՝ Հունգարիայի պատճառով»,- ասել է Կուլեբան։

Միաժամանակ, ըստ Կուլեբայի, Հունգարիայի փաստարկները համոզիչ չեն, և էմբարգոյի վերաբերյալ նրանց դիրքորոշումն ավելի շատ արդարացված է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական գործոններով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական