Միջազգային

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ և բազմակողմ ուղիներով հետագա համագործակցության մասին՝ այս մարտահրավերներին համակարգված արձագանքելու համար, որպեսզի օգնեն ամենաշատ տուժած պետություններին, հատկապես՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում»:

Թրյուդոն և Մակրոնը քննարկել են նաև ուկրաինական զարգացումները և «պայմանավորվել են գործընկերների և դաշնակիցների հետ շարունակական համակարգման անհրաժեշտության մասին՝ ուկրաինական կողմին հետագա աջակցություն ցուցաբերելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական