Միջազգային

Որոշվել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը

Որոշվել են Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահները և ձևաչափը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը և սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը. «Այս առումով քայլեր են ձեռնարկվել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ, այդ թվում՝ որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահների և ձևաչափերը», - հավելել է Բայրամովը։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական