Kazinform-ի հաղորդմամբ՝ Ղազախստանը ժամանակավոր արգելք կսահմանի շաքարի արտահանման վրա: Նման որոշում է կայացրել հանրապետության գյուղատնտեսության նախարարը։ «Որոշվում է վեցամսյա արգելք մտցնել Ղազախստանի տարածքից սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման համար»,- ասվում է փաստաթղթում։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից տասն օր հետո, այսինքն՝ 2022թ․ մայիսի 23-ից։