Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է միջնորդել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինացի զինվորների տարհանման բանակցություններում։ Խոսքն առաջին հերթին ծանր վիրավորների մասին է։ Կիևը մտադիր է փաստաթուղթ ստորագրել այս ընթացակարգի վերաբերյալ։
Ուկրաինան տարհանման շուրջ բանակցություններ վարելու մանդատ է տվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։