Հյուսիսային Կորեայում SARS-CoV-2 վիրուսով վարակվելու հետևանքով վեց մարդ է մահացել։ Մահացածներից մեկի մոտ հայտնաբերվել է «omicron» BA.2-ի խիստ վարակիչ տարբերակ:
Համաճարակի սկզբից ի վեր՝ SARS-CoV-2-ի առաջին բռնկումը հաստատելուց օրեր անց, Հյուսիսային Կորեան հայտնել է COVID-19-ից մահվան առաջին դեպքերի մասին։ Ընդհանուր առմամբ՝ վեց մարդ է մահացել վիրուսի հետևանքով։ Այս մասին ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին, հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: Մահացած հիվանդներից մեկի մոտ նախկինում հայտնաբերվել էր «omicron» BA.2-ի խիստ վարակիչ տարբերակ: Ընդհանուր առմամբ՝ երկրում կա մոտ 350 վարակված մարդ կա։ Մինչ այժմ ԿԺԴՀ-ում կարանտինի մեջ է գտնվում մոտ 188 հազար մարդ։
Ինչպես հայտնում է KCNA-ն, հիվանդությունը սկսել է արագ տարածվել ապրիլի վերջից։ Գործակալության տվյալներով՝ սա «լուրջ արտակարգ իրավիճակ է երկրում»։ ԿԺԴՀ Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը կարգադրել է արգելափակել ամբողջ երկիրը։