Վիլնյուսը, Տալլինը և Ռիգան մտադիր են համատեղ գնել ամերիկյան M142 HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Լիտվայի բանակի հրամանատարությունը՝ Լիտվայի և Էստոնիայի բանակների հրամանատարներ Վալդեմարաս Ռուպշիսի և Մարտին Հերեմի հետ հանդիպման արդյունքում։
«Հանդիպման ընթացքում քննարկված հարցերից մեկը բալթյան երկրների կողմից HIMARS հրթիռային համակարգերի համատեղ ձեռքբերումն է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախատեսվող գնման մասին մանրամասներ չեն հայտնել։
2021 թվականին Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի բանակի հրամանատարները պայմանավորվել են հակահրթիռային պաշտպանության ուժեղացմանն ուղղված հավաքական գործողությունների մասին։ Աշնանը ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որը գնահատում է ՀՀՊ համակարգերը՝ ելնելով բալթյան երկրների կարիքներից։ «Նախնական խորհրդակցություններ են սկսվել ամերիկացի գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։