Միջազգային

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում Մոսկվան սպառնում է պատասխան քայլերով

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պարագայում Մոսկվան սպառնում է պատասխան քայլերով

ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է, որ եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը «պատասխան քայլեր կձեռնարկի՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի»։ Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ Մոսկվան այս կերպ մտադիր է «կասեցնել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, որոնք ծագում են այդ կապակցությամբ»։

Նշելով, որ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «լուրջ վնաս կհասցնի ռուս-ֆիննական երկկողմ հարաբերություններին՝ սասանելով կայունությունն ու անվտանգությունը Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանում», ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է. «Հելսինկին պետք է գիտակցի նման քայլի պատասխանատվությունն ու հետևանքները»։

Ռուսաստանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ֆինլանդիայի մուտքը դաշինք կլինի մի շարք միջազգային իրավական պարտավորությունների խախտում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական