«Գերմանիան՝ ռուսական գազի խոշորագույն ներկրողը, ռուսական գազի դիմաց արդեն վճարել է ռուբլով»,- ասում է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։ «Այն ապացույցները, որոնք տեսանք այսօր առավոտյան, ցույց են տալիս, որ Գերմանիան՝ գազի խոշորագույն ներկրողը, արդեն վճարել է ռուբլով»,-ասել է նա չորեքշաբթի՝ մայիսի 11-ին կայացած մամուլի ասուլիսում։
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg-ի, գերմանական Uniper SE ընկերության ներկայացուցիչը՝ Գերմանիայում ռուսական գազի ամենամեծ գնորդը, ասել է, որ ընկերությունը նոր սխեմայով որևէ վճար չի կատարել, քանի որ վճարման ժամկետը լրանում է միայն մայիսի վերջին։ Չորեքշաբթի Uniper-ին հավաստիացրել էին, որ ընկերությունը կկարողանա պահպանել գազի մատակարարումները՝ առանց պատժամիջոցները խախտելու։ Միաժամանակ, նրա ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյո՞ք Uniper-ը ռուբլու հաշիվ բացել է «Գազպրոմբանկ»-ում։