Միջազգային

Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին

Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին։ Հաղորդվում է, որ Փհենյանում հայտնաբերվել են Omicron շտամով վարակվելու դեպքեր։ Մայիսի 8-ին թեստեր են վերցվել Covid-19-ի ախտանիշներ ունեցող բնակիչներից: Դրանից հետո ամբողջ երկրում մտցվել է «առավելագույն արտակարգ» ռեժիմ և հայտարարվել լոքդաուն։ Հայտնի չէ, թե քանի մարդ է վարակվել։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է իր ենթականերին՝ դադարեցնել վիրուսի տարածումը։ Նա խոստացել է, որ երկիրը կհաղթահարի ճգնաժամը, որն, ըստ նրա, անսպասելիորեն ծագեց. «Երկրի բոլոր շրջաններում և քաղաքներում բոլորը փակում են իրենց շրջանը և ապահով կերպով դադարեցնում վնասակար վիրուսի տարածման ճանապարհները: Մենք կհաղթահարենք հանկարծակի ճգնաժամը և անպայման կհաղթենք»,- ասել է նա՝ Քաղբյուրոյի հատուկ հրավիրված նիստում։ 

Կիմ Չեն Ընը նաև հրամայել է խստացնել հսկողությունը երկրի սահմաններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական