«Ավստրալիան, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի աջակցությամբ, վարում է ոչ թափանցիկ քաղաքականություն՝ ռազմականացնելով Հարավային խաղաղօվկիանոսյան ռեգիոնն ու մեծացնելով տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգը»,- չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիջյանը։
Չինացի դիվանագետի խոսքով՝ Արևմուտքն իր գործողություններով ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում. «Ավստրալիան ևս վարում է ոչ թափանցիկ քաղաքականություն և դիմում գաղտնի մանիպուլյացիաների»,- ավելացրել է Ժաո Լիջյանը: Ըստ նրա՝ ավստրալական կողմը պետք է վերանայի սեփական սխալները և փոխի քաղաքականությունը։