Միջազգային

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: 

«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- Թվիթերի իր էջում գրել է Բլինքենը:

Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել պետդեպը: «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին վերջին դրական դինամիկան և ապագա հստակ քայլերը, ներառյալ՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացման, ինչպես նաև մնացած հայ պահվող անձանց ազատ արձակման հարցերը:

Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները երկկողմ հիմքով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի մեր դերակատարության շրջանակներում, պատրաստ է օգնել երկրներին հասնելու երկարաժամկետ համապարփակ խաղաղության: Պետքարտուղարը նաև ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդման կարևորությունը և ճանաչել այն կարևոր դերը, որը Ադրբեջանը շարունակում է ունենալ եվրոպական էներգետիկ անվտանգության մեջ»:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական