Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Ուկրաինայում տևական պատերազմի։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը: Նա փորձել է ուրվագծել ռուսական ներխուժման նոր փուլը։ Հեյնսն ասել է, որ դժվար կլինի կանխատեսել Պուտինի հաջորդ քայլը՝ մասամբ այն պատճառով, որ նա «բախվում է իր հավակնությունների և ռուսական զորքերի ներկայիս ներուժի միջև անհամապատասխանության»:
Իրավիճակը տեղում կարող է մեծացնել հավանականությունը, որ Պուտինը ավելի կտրուկ միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ ռազմական դրություն մտցնելը, արդյունաբերական արտադրության վերակողմնորոշումը կամ ռազմական գործողությունների սրումը: Ընդ որում, հետախուզությունը չի հավատում, որ Պուտինը միջուկային զենք կկիրառի՝ մինչև Ռուսաստանի գոյության համար վտանգ չզգա։ Առայժմ ԱՄՆ-ն չի տեսնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կենսունակ ուղի, գոնե՝ կարճաժամկետ հեռանկարում, քանի որ երկու երկրներն էլ կարծում են, որ կարող են շարունակել ռազմական գործողությունները: