Միջազգային

Բացահայտվել են Ադրբեջանի իշխանությունների և շվեդ հայատյաց պատմաբանի կոռուպցիոն կապերը

Բացահայտվել են Ադրբեջանի իշխանությունների և շվեդ հայատյաց պատմաբանի կոռուպցիոն կապերը

Մայիսի 8-ին շվեդական «Blankspot» էլեկտրոնային պարբերականում հրապարակվել է շվեդ լրագրող Ռասմուս Քանբաքի հերթական ծավալուն հոդվածը, որում լրագրողն անդրադարձել է Ադրբեջանի դիրքորոշումների ջերմեռանդ պաշտպան, Շվեդիայում Հայոց ցեղասպանությունը հերքող պատմաբան Սվանտե Կորնելին և Ադրբեջանի իշխանությունների հետ նրա ունեցած կապերին։

Լրագրողը բացահայտել է, որ Շվեդիայի ԱԳ նախարարությունը տարեկան 6-10 միլիոն շվեդական կրոն է հատկացնում Ստոկհոլմի Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտին (ISDP), որի տնօրեն եւ համաֆինանսավորող Սվանտե Կորնելը սերտ կապեր ունի Ադրբեջանի բռնատիրական վարչախմբի հետ։ Հոդվածում լրագրողը մեջբերել է 2021թ. ապրիլին տեղի ունեցած հեռավար սեմինարի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված՝ պարոն Կորնելի շնորհավորանքը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» կապակցությամբ։ Հոդվածում հիշատակվել է նաեւ, որ պարոն Կորնելը  ապրիլի վերջին Շուշիում մասնակցել է կոնֆերանսի, որի ֆինանսավորումն իրականացվել է Ադրբեջանի պետական միջոցներով։ Հոդվածի հեղինակը նշել է, որ 2021թ. ISDP-ն Շվեդիայի ԱԳ նախարարությունից ստացել է 6.5 միլիոն շվեդական կրոնի դրամաշնորհ։ Ընդ որում, ISDP-ին դրամաշնորհներ հատկացնողների թվում է նաեւ ադրբեջանական կառուցապատող մի ընկերություն, որը, ըստ հոդվածագրի՝ փոխկապակցված է Ալիեւների ընտանիքի հետ։ 

Հաջորդիվ լրագրողը մանրամասն ներկայացրել է Սվանտե Կորնելի կապը Ադրբեջանի իշխանությունների հետ, որը սկիզբ է առել դեռեւս 1998 թվականին։ Սվանտեի Կորնելի եւ ISDP-ի համագործակցությունը Ադրբեջանի իշխանությունների հետ մշտապես եղել է նաեւ շվեդ պատգամավոր Ֆրեդրիկ Մալմի ուշադրության կենտրոնում, որը բազմիցս հրապարակավ քննադատել է Կորնելին։ Պատգամավորն իր կարծիքն է հայտնել նաեւ Քանբեքի հոդվածում ու տարակուսանք հայտնել, թե ինչպես կարող է Շվեդիայի ԱԳ նախարարությունը ֆինանսավորել մի ինստիտուտի, որը ակնհայտ կապեր ունի Բաքվի բռնապետական վարչախմբի հետ։

Ավելի մանրամասն ծանոթացե՛ք այս հղումով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական